Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փետրվարին Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստում կարվի (տեսանյութ)

Հասարակություն
med

«Մեդիա կենտրոն»-ում քննարկում է «Քաղցկեղի դեմ պայքարը Հայաստանում. բուժման հնարավորություններն ու առկա մարտահրավերները» թեմայով։ «Հայաստանում 100-ից 70 երեխա քաղցկեղի դեպքում ունի կատարյալ առողջացման հնարավորություն: Եթե համեմատենք աֆրիկյան երկրների հետ, որտեղ ցուցանիշը 20-25 է, ապա մեզ մոտ վիճակը լավ է, բայց եթե համեմատում ենք եվրոպական զարգացած երկրների հետ, ապա այստեղ մենք դեռ տեղ ունենք ցուցանիշը զարգացնելու և հասցնելու մոտ 85-ի»,- նշում է ԵՊԲՀ Ուռուցքաբանության ամբիոնի դասախոս, մանկական ուռուցքաբան/արյունաբան Գևորգ Թամամյանը։ 2014-ի համեմատ 2015-ին չարորակ գոյացություններից մահացության աճ է արձանագրվել 380 դեպքով։ Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնի մեծահասակների արյունաբանական կլինիկական բաժանմունքի ղեկավար և ոսկրածուծի փոխպատվաստման թիմի ղեկավար Կարեն Մելիքսեթյանը տեղեկացնում է, որ կենտրոնը նախատեսում է փետրվարի կեսին անել առաջին անգամ Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստումները։   Քննարկմանը կարող եք հետևել ֆեյսբուքյան հեռարձակմամբ։