Չվերթի ժամանակ միջադեպ չի արձանագրվել. պարզաբանում
Մամուլում տարածված այն տեղեկատվությունը, թե այսօր՝ փետրվարի 1-ին, «UTair» ավիաընկերությանը պատկանող «Բոինգ-737» ինքնաթիռը «Շերեմետևո» օդանավակայանից չի կարողացել իրականացնել Մոսկվա-Երևան չվերթը՝ ինքնաթիռի հետևի հատվածի կոտրված փականների անսարքության պատճառով, չի համպատասխանում իրականությանը: «UTair» ավիաընկերությունը «Շերեմետևո» օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթներ չի իրականացնում, թռիչքներն իրականացվում են «Վնուկովո» օդանավակայանից: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ փետրվարի 1-ին «UTair» ավիաընկերության UT 873 համարի ինքնաթիռը «Վնուկովո» օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթը ժամը 11.10-ի փոխարեն իրականացրել է 11.36-ին և Երևան է հասել 13.58-ին՝ 14.00-ի փոխարեն: Որևէ միջադեպ չի արձանագրվել չվերթի ժամանակ: ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն