Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաշմանդամ օդաչուները չեն դադարեցնի պայքարը (տեսանյութ)

Հասարակություն
akcia

Ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած օդաչուները, հունվարի 30-ին, սոցապ նախարարից 18 էջանոց կառավարության որոշման նախագծի պատճեն են ստացել, որը նախատեսվում է ներկայացնել կառավարության հաստատմանը։ Նախկին օդաչու Ջիվան Ալավերդյանն այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ նախագծում ներկայացված է, թե տարբեր երկրներում ինչպես են վճարումները կատարվում, երբ «Հայկական Ավիաուղիների» նման ընկերությունը սկանկ է ճանաչվում։ «Օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում այդ ֆունկցիաները իր վրա է վերցրել պետությունը եւ վճարումներ կատարում է պետբյուջեի հաշվին»։ Չնայած որոշման նախագծին՝ օդաչուները չեն պատրաստվում դադարեցնել իրենց  պայքարը, քանի որ չեն հավատում, որ խնդիրը կարող է լուծում ստանալ։  «Իմ հույսը Կարեն Կարապետյանն է, որ վերջապես 13 տարի ձգձգվող գործին ցանկանում է լուծում տալ, բայց գործի գլխին նորից Դավիթ Հարությունյանն է կանգնած, որը մանրակրկիտ բոլոր ատյաններին տիրապետել  է, նա է հեղինակը բոլոր օրենսդրական բացթողումների ու խախտումների»,-ասաց Ջ. Ալավերդյանը։ Օդաչուները գիտակցելով, որ ելնելով երկրի սոցիալ տնտեսական իրավիճակից, հասկանում են, որ նախորդ տարիների ողջ գումարի մարումը կարող է խնդիր լինել պետբյուջեի համար, համաձայն են սառեցնել այդ գումարը, պայմանով, որ այսուհետ ամեն ամիս իրենց գումար վճարեն։