ՈՒԵՖԱ-ն գումարներ է տրամադրել կազմալուծված «Միկային» ու «Ուլիսին»
Ֆուտբոլի եվրոպական ֆեդերացիաների միությունը հրապարակել է բոլոր այն ակումբների ցանկը, որոնք ֆուտբոլիստներ են տրամադրել ազգային հավաքականներին՝ Եվրո-2016-ի առաջնության ընտրական եւ եզրափակիչ փուլերի խաղերին մասնակցելու համար: Դրանք թվով 641-ն են: ՈւԵՖԱ-ի նոր կանոնակարգով այդ ակումբները յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար գումարներ են ստանում: Այդ եղանակով բոլորից շատ գումար վաստակել է իտալական «Յուվենթուսը»՝ 63,5 մլն եվրո: Ապա հաջորդում են անգլիական «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը»՝ 3-ական միլիոն: Հայաստանի ակումբները ընդհանուր առմամբ ՈՒԵՖԱ-ից կստանան 364.731 եվրո: Այս գումարը բաշխվել է 7 ակումբների միջեւ. «Փյունիկ»՝ 236.003 «Միկա»՝ 55.782 «Ալաշկերտ»՝ 34.327 «Ուլիս»՝ 21.454 «Արարատ»՝ 8.581 «Բանանց»՝ 4.290 «Գանձասար-Կապան»՝ 4.290 Ի դեպ, Հայաստանի հավաքականում որքան շատ են ընդգրկվում արտասահմանյան թիմերում հանդես եկող ֆուտբոլիստներ, այնքան մեր ակումբները քիչ գումարներ են վաստակում: Զարմանալի չէ, որ Անդորայի ակումբներն ավելի շատ գումար են վաստակել (564.859) Եվրո-2016-ի հաշվին, քան՝ մերոնք: Հիշեցնենք, որ «Միկա» եւ «Ուլիս» ակումբներն անցած տարվա ամռանից կազմալուծվել են եւ այլեւս չեն գործում: