Խախտումներ՝ գազավորված ընպելիքների շուկայում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, գնահատելով ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրության ոլորտում պետական վերահսկողության շրջանակներում բացահայտված ռիսկերը, այդ թվում և՝ սպառողներից և հասարակական կազմակերպություններից ստացված ահազանգերը, ուսումնասիրություններ է իրականացնում այս շուկայում և արդեն ամփոփել է որոշ արդյունքներ: Այդ արդյունքների համաձայն՝ Ծառայությունը ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքներ արտադրող 15 տնտեսավարող սուբյեկտների մոտ արձանագրել է սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների անհամապատասխանություններ: Հատկանշական են եղել հիգիենային ներկայացվող պահանջների խախտումները, արձանագրվել են նաև սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջների, արտադրության կազմակերպմանը և փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջների խախտումներ: Տնտեսավարողների ցանկ
| N | Տնտեսավարողի անվանումը, գործունեության հասցեն | Հայտնաբերված խախտումները, ապրանքանիշը |
| 1 | Ա/Ձ Արտեմ Թադևոսյան Արարատի մարզ, ք. Արտաշատ | Խմորասնկերի անթույլատրելի քանակություն, սննդային հավելումների (ասպարտամ) օգտագործման թույլատրելի չափաքանակի գերազանցում, մակնշումը չի համապատասխանում «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին «ՄԱՐԻ» թարխունի համով 2լ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք, արտադրված՝ 21.12.2016 |
| 2 | «Անդրանիկ Սիմոնյան» ՍՊԸ Արարատի մարզ, Շահումյան | Խմորասնկերի, բորբոսասնկերի, ասպարտամի անթույլատրելի քանակություն, սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ «Միլենա» տանձի համով 0.5լ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք, արտադրված՝ 20.12.2016 |
| 3 | «Հարութիկ» ՍՊԸ Արարատի մարզ, ք. Արտաշատ | Խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակություն, սննդային հավելումների (ասպարտամ) օգտագործման թույլատրելի չափաքանակի գերազանցում, սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ «Թամադա Կոլա» տանձի համով 0.5լ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք, արտադրված՝ 21.12.2016 |
| 4 | «Վադա Բեկ» ՍՊԸ ք. Երևան, (գործ. հասցե՝ Կոտայքի մարզ գ. Բջնի) | Խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակություն «Մեր Լիմոնադ» դեղձի համով 1լ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք, արտադրված՝ 29.11.2016 «Հավլաբար» թարխունի համով 0.5լ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք, արտադրված՝ 20.10.2016 |
| 5 | «Բայանդուր» ՍՊԸ Կոտայքի մարզ, ք. Աբովյան | Խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակություն, հումքի և սննդամթերքի հետ շփվող նյութերի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի բացակայություն «Լիմոնադ» թարխունի համով 0.5լ և դեղձի համով 1լ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք, արտադրված՝ 19.12.2016թ |
| 6 | Կարապետ Գևորգյան Ա/Ձ Արագածոտնի մարզ,ք. Աշտարակ | Խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակություն, սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ «Գի-ԳԻ» դեղձի համով 1.5լ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք, արտադրված՝ 16.12.2016 |
| 7 | Ա/Ձ Գառնիկ Մելիքսեթյան Արագածոտնի մարզ, գ.Օշական | Խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակություն, սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ «Թզուկ» լայմի համով 1լ և արքայախնձորի համով 1լ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք, արտադրված՝ 15.12.2016 |
| 8 | Արթուր Շիրինյան Ա/Ձ Արմավիրի մարզ, գ.Արտամետ | ՄԱՖԱՄ / ԱՑԽՄ, սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ «Արտիմետ» ազնվամորու համով 0.5լ և արքայախնձորի համով 0.5լ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք, արտադրված՝ 17.12.2016 |
| 9 | Կարեն Մարտիրոսյան Ա/Ձ Արարատի մարզ, ք. Արարատ, | Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ, հումքի և սննդամթերքի հետ շփվող նյութերի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի բացակայություն |
| 10 | Կարեն Սարյան Ա/Ձ Արարատի մարզ, գ. Ավշար | Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ |
| 11 | Ռուդիկ Հակոբյան Ա/Ձ Արարատի մարզ, գ. Ավշար | Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ |
| 12 | Արթուր Պողոսյան Ա/Ձ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ | Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ |
| 13 | «Նէնս» ՍՊԸ Կոտայքի մարզ, ք. Հրազդան | Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ |
| 14 | «Նարեկ Մարի» ՍՊԸ Կոտայքի մարզ, գ. Գեղաշեն | Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ |
| 15 | Նարեկ Սարգսյան Ա/Ձ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան | Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ, հումքի և սննդամթերքի հետ շփվող նյութերի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի բացակայություն |