Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ եւ ՀԱՇՏՎԵՑ

Տնտեսություն

ՀՀ կառավարությունը որոշել է հրաժարվել OTE կազմակերպության կողմից վաճառվող 341.888.105 եվրո արժողությամբ «Արմենթել ՀՁ» ՓԲԸ-ի թվով 169.539.381 բաժնետոմսերը (90%) գնելու նախապատվության իրավունքից:

Հիմք է ընդունվել «Արմենթել ՀՁ» ՓԲԸ-ի կանոնադրության, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները, ՀՀ կառավարության եւ «Արմենթել ՀՁ» ՓԲԸ-ի միջեւ 2004թ. նոյեմբերի 25-ին կնքված հաշտության համաձայնագիրը, ինչպես նաեւ 2006թ. նոյեմբերի 7-ի Հելենիք Թելեքոմունիքեյշնզ Օրգանիզեյշն Ս.Ա. (OTE) կազմակերպության պաշտոնական հաղորդագրությունը:

Հիմք ընդունելով հարկային վեճերով ձեւավորված դատական պրակտիկան, կառավարությունը որոշել է լիազորել ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանին եւ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանին՝ առկա հարկային վեճով «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ի հետ կնքելու հաշտության համաձայնագիր: