Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստեղծագործական միությունները 17 միլիոնի արտոնություն կստանան

Հասարակություն
f56e7a4cdd83d414c581548d8291a5b8

ՀՀ 6 ստեղծագործական միություններ արտոնություններ կստանան:  Երեւանի ավագանին փետրվարի 14-ին կայանալիք նիստում  որոշելու է 6 ստեղծագործական միությունների՝ «Հայաստանի գրողների միություն», «Հայաստանի նկարիչների միավորում», «Հայաստանի թատերական գործիչների միավորում», «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորում», «Հայաստանի կույրերի միավորում». «Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միավորում» ՀԿ-ներին գույքահարկի գծով արտոնություններ սահմանել: Հայաստանի գրողների միությանը կտրամադրվի գույքահարկի գծով արտոնություն` 1.686.9 հազար դրամ գումարի չափով,  Հայաստանի նկարիչների միավորմանը՝ 6.987.9 հազար դրամ,  1.782.0 հազար դրամի չափով՝ «Հայաստանի թատերական գործիչների միավորանը: «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորմանը կտրամադրվի գույքահարկի արտոնություն՝ 1.871.9 հազար, «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը 4.911.6 հազար դրամի, իսկ «Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միավորմանը՝ » 378.7 հազար դրամ գումարի չափով : Ըստ տեղեկանք-հիմնավորման՝  այս  հասարակական կազմակերպությունները ունեն ֆինանսական լուրջ խնդիրներ և չեն կարողանում լուծել ոչ միայն ստեղծագործական հարցեր, այլեւ կատարել գույքահարկի գծով պարտավորությունները: Ուստի Երեւանի ավագանին որոշելու է 17 մլն վեց հարյուր տասնինը հազար դրամ ընդհանուր գումարի արտոնություն սահմանել: