Հաշմանդամության 2-րդ կարգ ունեցող որոշ հիվանդների հրաժարվում են անվճար բուժում տրամադրել. ՀՔԱՎ
Այսօր՝ 2017 թ. փետրվարի 8-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ահազանգ է ստացել այն մասին, որ Վանաձորի բժշկական կենտրոնում հաշմանդամության 2-րդ կարգ ունեցող հիվանդներից մեկին, որն արդեն մի քանի շաբաթ դիալիզային անվճար բուժում է ստանում հիվանդանոցում, այսօր տեղեկացրել են, որ նա այլևս պետպատվերի շրջանակներում չի կարող բուժում ստանալ՝ պատճառաբանելով հիվանդի վերաբերյալ համապատասխան որոշմամբ: Վերջինս գրությամբ դիմել է բժշկական հաստատության ղեկավարությանը՝ վկայակոչված որոշումն ստանալու հարցով, սակայն այն չի տրամադրվել հիվանդին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցը փորձել է դեպքի վերաբերյալ պարզաբանում ստանալ ՀՀ Առողջապահության նախարարությունից: Նախարարության աշխատակիցը նշել է, որ որևէ հիմնավորում կամ բացատրություն չի կարող ներկայացնել՝ հավելելով, որ նույն կարգավիճակում գտնվող որոշ հիվանդների անվճար բժշկական օգնություն տրամադրվում է, որոշներին՝ ոչ, միաժամանակ նշել է, որ առայժմ հիվանդի բուժումը կարող է իրականցվել միայն վճարովի հիմունքներով: Այսպիսով՝ ինչպես բժշկական հաստատության, այնպես էլ Առողջապահության նախարարության կողմից որևէ իրավական հիմնավորում չի տրվել բարձրացված խնդրի շուրջ: Ավելին՝ այստեղ