A
A
ՀԱԷԿ-Ը ԳՈՐԾՈՒՄ Է
Աջակցիր «Ա1+»-ինՄեծամորի ԱԷԿ-ը նոյեմբերի 12-ին ժ 22:05-ին միացվել է երկրի էներգահամակարգին: Ատոմակայանը 2006 թ հոկտեմբերի 1-ին կանգնեցվել էր պլանային-կանխարգելիչ վերանորոգման ու միջուկային վառելիքի նոր խմբաքանակով լցավորման նպատակով: Բոլոր աշխատանքները հաջողվել է ավարտել սահմանված ժամկետից 3 օր շուտ, ինչի արդյունքում 45 օրվա փոխարեն ՀԱԷԿ-ը կանգնեցվել է ընդամենը 42 օր: