A
A
Սարի թաղի դեպքերով կալանավորվածն ազատ է արձակվել (տեսանյութ)
Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ փոխել է Հիմնադիր խորհրդարանի աջակից Հովհաննես Ղազարյանի խափանման միջոցը՝ կալանքը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Անի Չատինյանը: Սարի թաղի դեպքերով կալանավորված Հովհաննես Ղազարյանը մեղադրվում էր զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ: Նա հուլիս ամսից գտնվում էր կալանքի տակ: Հիշեցնենք, որ Հովհաննես Ղազարյանը նաեւ հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով կարճել իր դեմ հարուցված քրեական գործն ու նրան ազատ արձակել: