Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարդկային պատմություններ՝ ամերիկյան ֆիլմերում (տեսանյութ)

Հասարակություն
ruzanna

«Մարդկային պատմությունների խճանկար» խորագիրը կրող ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի բացումը կկայանա այսօր «Մոսկվա» կինոթատրոնում: Բացման  ֆիլմը՝ Ջանեթ Գրիլոնի «Կարմիր սրտերի Ջեքն» է, որն առաջին իսկ հեռարձակումով դիտել է 1 մլն մարդ: Ֆիլմը աուտիզմով երեխայի մասին է: Ջանեթի որդին նույնպես աուտիզմ ունի և թեման նրա համար, ինչ խոսք, ցավոտ է։ «Իմ ֆիլմը խոսակցություն է մարդկային համակրանքի մասին։ Պատմությունը, որ ներկայացրել ենք կինոյի լեզվով, կարևոր է այնքանով, որ ես ու դու դառնում ենք մենք։ Բռնությունների, անմարդկային արարքների համար հակակշիռ է պետք ստեղծել։ Մարդկայնացնել ամենը արվեստի, ֆիլմերի միջոցով։ Մեր երկրում մենք, համենայն դեպս, ունենք այս պրոբլեմը»։ Կազմակերպիչների խոսքով՝ սա միմիայն ֆիլմերի ցուցադրություն չէ: Սա կարելի է ասել մշակութային դիվանագիտության նախաձեռնություն է, քանի որ նման ծրագրերն օգնում են կապեր հաստատել ազգերի միջև: Բացի կինոցուցադրություններից, կկազմակերպվեն նաև սեմինարներ և վարպետության դասընթացներ: «Շատ ուրախացա տեսնելով ձեր դեմքերը: Ես ինքս դասավանդում եմ և այս միջավայրն ինձ շատ հարազատ է »,- ասաց Ջանեթ Գրիլոն, որ հրավիրվել էր «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի» ուսանողների հետ հանդիպման: Դավիթ Մուրադյանի հետ ամերիկյան կինոգետները քննարկել են հետագա համագործակցության ծրագրեր: Վաղը կստորագրվի ուսանողների և դասախոսական կազմի փոխանակման հուշագիր Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի՝  «ԳԻՏԻՍ»-ի հետ։ «Մենք, ինչպես մեր քաղաքական դաշտը, այսօր ամերիկացիների հետ ենք, վաղը՝ ռուսների»,- կատակեց ռեկտորը։ Ավելին՝ տեսանյութով