Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Հաց բերողը վտանգավոր է իշխանության համար (տեսանյութ)

Հասարակություն
unnamed-78

«Ազատություն և հայրենիք» հիմնադրամը դիմել Է Հատուկ Քննչական ծառայություն եւ Արդարադատության նախարարություն՝ պահանջելով բացատրություն՝ ինչու է «Սանա ծռերին» հաց հասցրած Արթուր Սարգսյանը կրկին կալանավորել: «Բեխտերև հիվանդությամբ մարդիկ, որով տառապում է Արթուր Սարգսյանը, կալանավայրում իրավունք չունեն պատիժ կրելու։ Նրանց համար սահմանված է այլ պատիժ»,- ասում է հիմնադրամի ներկայացուցիչ Անի Կաղինյանը։ Հենց այս հիմքով էլ նախորդ տարվա դեկտեմբերին Արթուր Սարգսյանը ազատվել էր կալանքից։ Հաց բերողը  ճաղերի հետեւում է հայտնվել փետրվարի 9-ին, երբ չի ներկայացել քննչական մարմնին։ «Չներկայանալու համար մարդուն, այն էլ հիվանդ մարդուն, երկու ամիս բանտում պահելը դա ծիծաղելի է։ Իշխանությունների համար նա վտանգ է ներկայացնում։ Արդեն դա բավարար է, որ փորձեն նրան պահել փակ վիճակում, որ նա շփումներ չունենա, հայտարարություններ չանի»,- ասում է հիմնադրամի ներկայացուցիչ Ֆելիքս Հայրապետյանը։ Դատապարտյալների հինադանոցում գտնվող  Արթուր Սարգսյանն ի նշան բողոքի հացադուլ է անում։ Քննիչի կայացրած կալանավորման որոշումը փաստաբան  Տիգրան Եգորյանը ապօրինի է համարում։ Ըստ նրա՝ իրենք  քննչական մարմնին տեղյակ են պահել չներկայանալու մասին։ «Բացարձակ անհիմն է և միայն հիմնված շինծու փաստերի վրա։ Դատարանները որոշում են կայացրել բավարարել կալանավորման որոշումը, հիմա վերաքննիչ բողոք է ներկայացվելու և զուգահեռ նաև աշխատանք է տարվում Եվրոպական դատարանի հետ»,-ասում է փաստաբան Տիգրան Եգորյանը։ Ի դեպ,  «Հաց բերող» Արթուր Սարգսյանի եղբայրը՝ Արսեն Սարգսյանն ու նրանց մայրը՝ Դոնարա Պետրոսյանը   հեռացել են  տնից եւ  թաքնվում են։  Արարատի մարզի Բյուրավան գյուղից հեռանալու որոշում են կայացրել այն բանից հետո, երբ  Արսեն Սարգսյանը փետրվարի 11-ին գնացել է տուն եւ արտառոց իրարանցում նկատել։ «Գնացել էր տուն, տեսել էր, որ հսակայական բանակ՝ 17 հոգանոց մնացածն էլ ավտոների մեջ՝ գրաժդանսկի, կարմիր բերետավորներ մտած են բակ, մեր տան մեջ։ Եկավ ինձ մոտ, հեռախոսը տվեց, ասեց ես թռա մամա, մինչև պարզենք, տեսնենք դրանք ովքեր են, ինչի են եկել իմ բակ, իմ տուն»,- «Ա1+»-ին ահազանգեց Դոնարա Պետրոսյանը։ Նրանք մտավախություն ունեն, որ իրավապահաները կձերբակալեն իրենց։