Փետրվարի 18-ից՝ արև ու ցուրտ
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 15-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ դադարներով, 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 17-ին միայն Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ: 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 17-18-ը կնվազի 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Փետրվարի 15-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն, 16-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եղանակը ԼՂ Հանրապետությունում՝
Փետրվարի 15-ին կդիտվի ամպամածություն, ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ ձյուն:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-7 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը գիշերը՝ -6...-110C, ցերեկը՝ 0…-50C:
Փետրվարի 16-17-ը սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ մառախուղ, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով: