ՀԵՀ-ը փոխհատուցում է երեխաներ ունեցող ուսանողների ուսման վարձը
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում է ՀՀ պետական բուհերի բակալավրիատի առկա ուսուցման վճարովի համակարգում (բուհ ընդունվելու պահից սովորել են առկա համակարգում) սովորող, երկու կամ ավելի երեխա ունեցող, 36 տարին չլրացած ուսանողների ուսման վարձը։ Ուսանող-ծնողներն իրենց դիմում-հայտերը պետք է ներկայացնեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ աշխատանքային օրերին՝ ժամը 10.00-17.00 (ընդմիջում՝ 13.00-14.00)։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է մարտի 2-ը: Հայտատուները պետք է ներկայացնեն՝ · Դիմում (լրացվում է տեղում) · Անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենը · Մեկ լուսանկար (3x4) · Ուսանողական տոմսի պատճենը · Ստուգման գրքույկի պատճենը՝ հաստատված դեկանի կողմից · Տեղեկանք բուհից (պարտադիր պետք է նշված լինի առկա և վճարովի համակարգում սովորելու փաստը, ուսման վարձի չափը, ուսանողն օգտվում է բուհում գործող զեղչից, թե ոչ (զեղչից օգտվելու պարագայում անհրաժեշտ է նշել նաև զեղչված գումարի չափը) · Երեխաների ծննդյան վկայականների պատճենները · Փոխանցման հաշիվ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն