Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սանիթեք»-ը գտել է խախտում կատարած վարորդին

Հասարակություն
d7fe277fa6d17514cf852b5c823a483a9242cd62

Այսօր՝ փետրվարի 16-ին, Facebook սոցիալական ցանցի օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է«Գազել» մակնիշի ավտոմեքենային վազանց կատարող՝ «Սանիտեք» ընկերությանը պատկանող բեռնատարը: Ըստ նախնական տեղեկության`«Գազել»-ը շտապօգնության մեքենա է: Արձագանքելով տեսանյութի շուրջ հանրային մեկնաբանություններին՝ «Սանիթեք» ընկերությունը տեղեկացնում է, որ GPS համակարգի միջոցով արդեն իսկ պարզվել է, թե որ աշխատակիցն է եղել ղեկին: Այս պահին աշխատակցի հետ աշխատանքային հարաբերությունները ժամանակավորապես դադարեցվել են մինչև մասնագիտական փորձաքննությունը կպարզի`  ճանապարհային երթևեկության կանոնների խախտում առկա է, թե ոչ: «Սանիթեքի»` որպես հանրային ծառայություն մատուցող ընկերության  հիմնական սկզբունքն է ցանկացած պարագայում շրջապատի հանդեպ ուշադիր և հոգատար լինելը, ինչպես նաև` հասարակությունում ընդունված բարոյական վարքականոնները պահպանելը: Միաժամանակ «Սանիթեք» ընկերությունը հարկ է համարում նշել, որ ընկերության վարորդների կողմից բեռնատար մեքենաներն արագ վարելու դեպքեր գրանցվել են նաև նախկինում, և բոլոր դեպքերում համապատասխան քայլեր են ձեռնարկվել: Ի հավելումն, մի շարք բացատրական աշխատանքներ են տարվել և բոլոր աշխատակիցներին, այդ թվում` վարորդներին, ներկայացվել  են աշխատանքային հիմնական սկզբունքները։Կոնկրետ դեպքերով պայմանավորված՝ կիրառվել է նաև վարչական տույժ: Հիշեցնենք, որ «Սանիթեք» ընկերության աշխատակիցների թիվն այս պահին շուրջ 1000 է։Նրանք բոլորն ունեն բժշկական ապահովագրություն: Ընկերությունը քայլեր է ձեռնարկում աղբահանության ոլորտում աշխատելու մշակույթի հանդեպ հանրության վերաբերմունքը փոխելու և այս ոլորտում ավելի բարձր մասնագիտական հատկանիշներով մարդկանց ներգրավելու համար: