Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵԼՔ» դաշինքի առաջնորդների հետ հանդիպումը՝ ուղիղ (տեսանյութ)

Քաղաքականություն
elq-dashinq

 Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Հոդված 3» ակումբն ընտրական գործընթացին մասնակից կուսակցությունների ներկայացուցիչների ներգրավմամբ նախաձեռնում է բաց հանրային քննարկումների շարք:

Ընտրապայքարին մասնակից քաղաքական ուժերի եւ դաշինքների ընդհանուր պատկերն արդեն ձեւավորվում է: «ԵԼՔ» դաշինքն ընդդիմադիր դաշտում առաջիկա ընտրական գործընթացի հիմնական մասնակիցներից է: Այն ձեւավորել են «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցություններն ընտրություններից մի քանի ամիս առաջ: Ինչո՞ւ պետք է ընտրողը վստահի «ԵԼՔ»-ին, ի՞նչ ծրագրերով է այն ներկայանալու ընտրություններին, ի՞նչ քաղաքական ուղի են մինչեւ այժմ անցել դաշինքը կազմող կուսակցությունները, եւ, արդյոք, այս քաղաքական միավորն ունի՞ իր ծրագրերի եւ հիմնական խոստման՝ իշխանափոխության իրականացման համար անհրաժեշտ ներուժ: Այս հարցերի շուրջ «Հոդված 3» ակումբում փետրվարի 16-ին նախատեսված հանրային քննարկմանը կխոսենք «ԵԼՔ» դաշինքի առաջնորդների հետ: Բանախոսներն են. Նիկոլ Փաշինյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Էդմոն Մարուքյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Արամ Սարգսյան, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Քննարկումը բաց է բոլոր քաղաքացիների համար: Կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։