Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԵՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ»

Տնտեսություն

«Մենք արդեն անցել են անցումային փուլը»,-այսօր «Ուրբաթ» ակումբում վստահեցրեց Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:

Նա փորձեց ներկայացնել Հայասատանի տնտեսության ներկայիս վիճակը: Նախքան բուն թեմային անցնելը, նա ընդգծեց, որ այսօրվա տնտեսական ոլորտի հաջողությունները նաեւ նախկին բոլոր կառավարությունների աշխատանքի արդյունք են: Հավատարիմ մնալով իր սկզբունքներին` պարոն Հարությունյանը հրաժարվեց անուններ տալ եւ մեղադրանքներ ուղղել:

Նրա կարծիքով, անցումային փուլից հետո Հայաստանը նոր սերնդի կողմից իրականացվող քաղաքական-տնտեսական բարեփոխումների կարիք ունի: «Անհրաժեշտ է նաեւ ընդունել, որ Անդրանիկ Մարգարյանի կառավարությունն այս տարիների ընթացքում լուրջ հաջողություններ է արձանագրել»,- ասաց պարոն Հարությունյանը:

Որպես հաջողություն նա ընդգծեց 2000 թ-ին առողջապահության ոլորտի 16 միլիարդ դոլար պարտքի մարումը, ջրամատակարարաման ցանցի, թոշակառուների պարտքերի մարումը: Միաժամանակ նա թվարկեց կառավարության բացթողումները: Այս տարվա 9 ամիսների տվյալներով՝ համախառն ներքին արդյունքը հիմնականում կազմվել է շինարարության հաշվին, այն աճել է 39,6 տոկոսով:

Այս տվյալները այդքան ոգեւորիչ չեն, երբ պարզվում է, որ շինարարության ամբողջ արդյունաբերական արտադրանքի ծավալի 45% -ը արտադրվում է Երեւանում, իսկ 55%-ը ՝ մարզերում: 2000 թ-ին Երեւանում կենտրոնացած էր արդյունաբերության 76 տոկոսը: «Արտադրանքի 65 տոկոսը սպառվում է նեքին շուկայում եւ մենք տեսնում ենք, որ ներքին շուկայում սպառվող արդունաբերության 90% -ը սպառվում է Երեւանում:

Դա շատ վտանգավոր է: Նշանակում է, որ ամբողջ գումարը կուտակված է Երեւանում: Մեր նպատակը վճարունակ պահանջարկը մարզեր տեղափոխելն է»,- ասաց նա:

Խոսրով Հարությունյանի կարծիքով, կառավարությունը բավականին մեծ անելիքներ ունի տարածաշրջանում ինտեգրվելու համար.«Մենք աշխարհի հետ ավելի շատ ենք կապված, քան տարածաշրջանի»: Նա կարեւորեց նաեւ հայ-թուրքական սահմանի բացումը. «Դա մեզ համար շատ կարեւոր շուկա է, եւ այն պետք է օգտագործել»:

Ասուլիսի ավարտին, պարոն Հարությունյանը տնտեսական դաշտից սահուն տեղափոխվեց քաղաքական դաշտ, փաստելով, որ այս երկու ոլորտները Հայաստանում տարանջատված չեն. «Անկասկած տնտեսությունը չի կարելի տարանջատել քաղաքականությունից:

Օրինակ, ես կարծում եմ, որ «ԱրմենՏելի» վաճառքի որոշումը քաղաքական է: Ֆինանսները թե Մալայզիայում, թե Աֆրիկայում, թե Ֆրանսիայում եւ թե Հայաստանում նույն ֆինանսներն են»: Առաջիկա ընտրություններում քաղաքական դաշտի թիվ մեկ խնդիրը պարոն Հարությունյանը համարում է փողը ընտրական գործընթացներում վճռորոշ չդարձնելը:

«Այսօր հզոր կուսակցության համար անհրաժեշտ է փող եւ քանակ, սակայն 80 հազար անդամ ունեցող կուսակցությունը իրեն հարց չի տալիս կարո՞ղ է գոնե մեկ նախարարի թեկնածու առաջադրել: Մենք բոլոր քաղաքական ուժերին ընտրություններից առաջ առաջարկում ենք հրապարակել իրենց վարչապետի, նախարարների թեկնածունների անունները: Ընտրողը պետք է իմանա այս կամ այն ուժին ձայն տալու դեպքում` ով է լինելու երկրի վարչապետը, Աժ նախագահը, նախարարները»: Ինչ վերաբերում է ՀՔԴՄ-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու խնդրին, ապա Խոսրով Հարությունյանը տեղեկացրեց, որ իրենք դեռ մտածում են, սակայն եթե ընտրություններում պետք է վճռորոշ լինի փողը, ապա իրենք չեն մասնակցի: