A
A
Ազատանի ամբուլատորիայում՝ զրոյից ցածր ջերմաստիճան. Ցայգ (տեսանյութ)
2016թ-ին` ոչ մի լումա, 2017-ին` 550 միլիոն դրամ: Հրատապ ծրագիրը վերսկսվեց մեկ տարվա ընդմիջումից հետո: Ներկայացված մի շարք ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի բացակայության պատճառով Շիրակի մարզպետարանին առայժմ միայն 250 միլիոն է տրամադրվել, որից 10 միլիոն 500 հազարը կուղղվի բացակա փաստաթղթերը կազմելուն: Այս անգամ գումարները կծախսվեն արդեն իսկ սկսված ու կիսատ մնացած աշխատանքների վրա: Լայնածավալ ծրագրերի համար ֆինանսական միջոցները սուղ են: Սակայն Ազատանի ամբուլատորիան կարգի կբերվի. հիմա որոշ սենյակներում ջերմաստիճանը զրոյից ցածր է։ «Ցայգ» ՀԸ տեսանյութը