Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ՝ Ֆրանսիական համալսարանին կից սննդի կետում

Հասարակություն
e31031f523c01a2fcb77f87ebc58ceb7

Փետրվարի 24-ին, ժամը 06:41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դ. Անհաղթի փողոցի թիվ 10 հասցեում գտնվող Ֆրանսիական համալսարանի տարածքում գտնվող ճաշարանից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է համալսարանին կից «Take-N-Wake» արագ սննդի կետում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:01-ին, մարվել՝ 07:17-ին: Այրվել է սննդի կետի գույքը՝ մասամբ (մոտ 10 քմ), կախովի առաստաղը (մոտ 50 քմ) և պլաստմասե բաժանարար պատը (մոտ 10 քմ): ԱԻՆ