Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեռավոր գյուղերին ոռոգման ջուր չի հասնում (տեսանյութ)

Մարզեր
nkar-031

Ինչպես է այս տարի Շիրակի մարզում կազմակերպվելու ցանքատարածությունների ոռոգումը: Խնդիրն այսօր քննարկվել է համայնքապետերի և Ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչների կողմից: Համայնքապետերը հնարավորություն են ունեցել բարձրաձայնել ոռոգման սեզոնին առաջացող խնդիրները: Գյուղացիներին մտահոգում է, թե արդյո՞ք այս տարի կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ՝ ոռոգման ցանցերի վերանորոգման ու ցանքատարածությունները ջրելու գործընթացը հստակ ժամանակացույցով կազմակերպելու ուղղությամբ: Համայնքապետերը նաև բողոքել են ոռոգման ջրի արժեքից: Գյուղացիներից շատերը, ֆինանսական խնդիրներով պայմանավորված, չեն ջրում հողերը, արդյունքում տուժում է բերքատվությունը: Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում