A
A
Սյունիքում մարդկանց տարհանել են
Սյունիքի մարզում այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետո մարդկանց տարհանել են: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Սյունիքի մարզպետի մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը, մարզպետարանում, մանկապարտեզներում եւ դպրոցներում գտնվող բոլոր անձանց անվտանգությունից ելնելով դուրս են հանել, քանի որ կարող է հետցնցում լինել: Հիշեցնենք, որ այսօր տեղական ժամանակով ժամը 10:17-ին Կապան քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ:Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում՝ 5 բալ, Գորիս և Քաջարան քաղաքներում՝ 4-5 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 3.3 մագնիտուդ ուժգնությամբ մեկ հետցնցում: