Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսները օգնելու են, որ ՀՀ-ում զարգանա ակրոբատիկական ռոքնռոլը

Սպորտ
unnamed-27

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացել է քննարկում՝ Հայաստանի Հանրապետությունում ակրոբատիկական ռոքնռոլ մարզաձևը զարգացնելու հնարավորությունների վերաբերյալ։ Քննարկումը, որին մասնակցել են սպորտային պարեր, ակրոբատիկա, գեղարվեստական մարմնամարզություն և գեղասահք մարզաձևերի ներկայացուցիչները, վարել է նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը: Նա խոսել է մեր երկրում արդեն իսկ գործող մարզաձևերի շարքում այս նոր մարզաձևի ընդգրկման հնարավորությունների մասին: «Այսօրվա քննարկմանը մասնակցում են ակրոբատիկական ռոքնռոլին մոտ մարզաձևերի ներկայացուցիչներ: Հուսով եմ՝ համատեղ աշխատանքով կկարողանանք մեր երկրում նույնպես զարգացնել այս գեղեցիկ մարզաձևը»,- ասել է Գ. Ղազարյանը: Նա ներկաներին խնդրել է երկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրենց դիտարկումները և առաջարկությունները՝ հաջորդ քննարկումն ավելի առարկայական դարձնելու և  Հայաստանի Հանրապետությունում ակրոբատիկական ռոքնռոլ մարզաձևի ֆեդերացիա հիմնելու վերաբերյալ: Նշենք, որ մեր երկրում ակրոբատիկական ռոքնռոլի ֆեդերացիային աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նույնանուն ֆեդերացիան, որը, բացի ֆինանսական աջակցությունից, օգնելու է մեր երկրում այս մարզաձևի մարզիչներ պատրաստելուն՝ կազմակերպելով վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ:   ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն