96 միլիոն դրամ Կարեն Վարդանյանից` սահմանամերձ գյուղերի հերոս մայրերին (տեսանյութ)
Տավուշի մարզն Ադրբեջանի հետ ամենաերկար սահմանն ունի` 352 կմ: Չնայած վտանգին ու սոցիալական ծանր պայմաններին` մարդիկ մնում ու ապրում են կրակի տակ` մեծացնելով սահմանի նոր պաշտպանների ու ապագա մայրերի: Տավուշի սահմանամերձ գյուղերում 6 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող 10 ընտանիք կա: Նրանք բոլորն էլ անմխիթար պայմաններում են ապրում: Այս ընտանիքներին օգնության ձեռք է մեկնել «Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Կարեն Վարդանյանը: Կանանց միջազգային տոնին ընդառաջ 6 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող 8 հերոս մայրերին առանձնատներ են տրվել, իսկ երկուսին, իրենց ցանկությամբ` գյուղտեխնիկա: Բացի այս, մի քանի ընտանիքի միջեւ էլ 14 գլուխ մանր եւ 36 խոշոր եղջերավոր անասուններն են բաշխվել: Բոլոր ընտանիքներին տրամադրվել է կահույք, սառնարան, գազօջախ, լվացքի ու կարի մեքենաներ, հեռուստացույց: Ընդհանուր հաշվով, Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների 6 եւ ավելի անչափահաս զավակ ունեցող բոլոր 10 ընտանիքների կարիքները հոգալու համար, Կարեն Վարդանյանը հատկացրել է 96 մլն դրամ: