Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սվիտալսկի. գենդերային հավասարության հաստատումը շարունակում է չավարտված գործ մնալ

Հասարակություն
svitalski

ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու շնորհավորանքը Մարտի 8-ի առթիվ Հարգելի կանայք և աղջիկներ, Եվրոպական միությունն ամեն տարի նշում է Կանանց միջազգային օրը, և մենք օգտագործում ենք առիթը մեզ և մեր գործընկերներին հիշեցնելու գենդերային հավասարությանն օժանդակելու մեր մեծ հանձնառության մասին: Հասարակության մեջ կանանց դերը շարունակում է ընդգծվել նրանց ներկայությամբ ու ազդեցությամբ: Հասարակության բոլոր շերտերում կանայք ունեն անփոխարինելի դեր: Կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությունն ու գենդերային հավասարությունն ԵՄ արտաքին հարաբերությունների քաղաքականության առաջնահեթություն է: ԵՄ-ն վճռական է տրամադրված այս առումով՝ գլխավոր դերակատար լինելու հարցում: ԵՄ-ն Հայաստանում շատ բան է արել, բայց գենդերային հավասարության հաստատումը շարունակում է չավարտված գործ մնալ: ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակում զգալի տեղ է գրավում գենդերային հարցը, ոչ միայն այն պատճառով, որ հավասարությունը շարունակում է մնալ ԵՄ-Հայաստան ընդհանուր արժեքների հիմքում, այլև հնարավորությունների կամ բաց թողնված հնարավորությունների պատճառով: Մենք Հայաստանում ցանկացած ոլորտում կշարունակենք ֆինանսավորել և դիտարկել գենդերային հավասարության խթանման գործողությունները:

Շնորհավոր Կանանց միջազգային օրը: Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկի