Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինձ արհամարհելով՝ քարոզարշավից 5 րոպե առաջ դահլիճ են պահանջում». Առավոտ

Քաղաքականություն
shushan-doydoyan-e1489309814463

Ազատան գյուղի գյուղապետ, ՀՀԿ-ական Վարդան Իկիլիկյանը՝ Առավոտին դժգոհել է, թե  Շիրակի մարզի դաշնակցականները, որոնց թվում են նաև Շիրակի նախկին ու ներկա մարզպետները՝ Ռոմիկ Մանուկյանն ու Հովսեփ Սիմոնյանը, իրեն շրջանցելով՝ ուզում են մշակույթի տանը քարոզարշավ անցկացնել։ «Այսօր իմ ազատ օրն է, գնում եմ Երևան, մարզպետի օգնական Պետրոսյան Արմենի անունից ինձ զանգահարում է դաշնակցականներից մեկը՝ Սամվել Դրմեյանը, թե մշակույթի տան տնօրենի հեռախոսահամարը կտա՞ք, ասում եմ կտամ, ի՞նչ հարց կա, բա գալու ենք քարոզարշավի։ Ասում եմ չե՞ս կարդացել Ընտրական օրենսգիրքը, մշակույթի տան տնօրե՞նն է ձեզ տարածք տրամադրելու, բաց կարդա օրենսգիրքը, ծանոթացիր քարոզարշավի կարգին, այսինքն արհարմարհում են համայնքի ղեկավարին, քանի որ Ազատանում ՏԻՄ ընտրությունների ժամանակ ես հաղթել եմ իրենց թեկնածուին։ Այն ժամանակ էլ նախընտրական քարոզարշավի ժամանակ Արմեն Ռուստամյանին բերեցին մեր գյուղ, գյուղում 5 հոգի մարդ կանգնեց կողքը, խայտառակ եղան տեղի դաշնակցականները, վերջը Արմեն Ռուստամյանը հեղինակավոր մարդ է, խմբակցության ղեկավար է, և ընդհանրապես ընդունելություն չեղավ այդ ժամանակ։ Հիմա քարոզարշավից ուղիղ 5 րոպե առաջ ինձ զանգում է դաշնակցական Սամվել Դրմեյանը, ասում է Պետրոսյան Արմենը գրությունը թողել էր ինձ մոտ, որ տայի ձեզ, գրությունն ինձ մոտ է, մենք ժամը 12-ին գալու են քարոզարշավի։ Ես խնդրեցի փոխանցել իր ղեկավարությանը, որ ոտքից գլուխ արհամարհված են, ուրեմն առանց համայնքի ղեկավարի հետ համաձայնեցնելու քարոզարշավի դահլիճ են ուզում, ընդ որում,էլի եմ կրկնում, քարոզարշավից 5 րոպե առաջ։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով