Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տուժողը Արարատ Խանդոյանին ճանաչում էր իբրև ՊՊԾ գնդում եղած անձ (տեսանյութ)

Քաղաքականություն
xandoyan-1

Ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի գրավմանը հաջորդած Խորենացիի դեպքերով կալանավորված Արարատ Խանդոյանին ոստիկան Արտակ Բարսեղյանը ճանաչում է: Նրա խոսքերով՝ Խանդոյանը  եղել է  ՊՊԾ գնդում: «Եղբայրն էր»,- նրան հուշեց դատախազ Հայկ Պետրոսյանը, իսկ Արարատ Խանդոյանը արձագանքեց. «Այդ մեկն էր մնացել, մի հոդված էլ ավելացավ»: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում    վկան պատմեց, որ դեպքի օրը՝ երեկոյան ժամը 10-ին,   ստացած վնասվածքից գլխի աջ հատվածում ծանր վնասվածք է ստացել եւ ուշագնաց եղել, այլ մանրամասներ չի հիշում: Արթնացել է հիվանդանոցում: Իսկ   գործով տուժող ավագ օպերլիազոր Առաքել Սահակյանի պատմելով էլ բախումները տեղի են ունեցել առավոտյան ժամը 5.00-ին: Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն  գործադրելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանը տուժողի եւ մեկ այլ  վկա ոստիկանի ցուցմունքներում հակասություններ տեսավ: Դատական այսօրվա նիստին  13  տուժող ոստիկաններ  հարցաքննվեցին: Նրանցից եւ ոչ մեկը չէր տեսել, որ Արարատ Խանդոյանը հարվածեր իրենց, կամ մեկ այլ ոստիկանի:  Տուժողներից  Գրիգոր Կոլյանն էլ ոստիկանական բառապաշարով էր պատասխանում հարցերին՝ «Ճիշտ այդպես» Դատական նիստը կշարունակվի մարտի 23-ին: