A
A
Ետնապահների պայքարում հաղթեց «Բանանցը»
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում այսօր կայացավ 21-րդ տուրի երկրորդ հանդիպումը: Երեւանի «Բանանցը» սեփական դաշտում հյուրընկալեց «Արարատին»: Առաջնության ետնապահների հակամարտությունն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2:1: «Բանանցը» վաստակեց 19 միավոր եւ ամրապնդվեց 5-րդ հորիզոնականում: «Արարատը» թվով 17-րդ պարտությունը կրեց եւ չկարողացավ անգամ կրճատել միավորների տարբերությունը նախավերջին տեղի համեմատ: