Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե մարդը լավ է ծիծաղում, ուրեմն լավ մարդ է» . Ֆյոդոր Դոստոևսկի

Հասարակություն
smile

Ապրիլի 1-ը Ծիծաղի եւ հումորի համաշխարհային օրն է: Տոնի ծագման մասին տարբեր վարկածներ կան: Հին Հռոմում, օրինակ, եղել է «Հիմարների տոն», որը նշվել է փետրվարի կեսերին: Ըստ մեկ այլ վարկածի` ապրիլի 1-ը որպես ծիծաղի օր նշելն առնչվում է գարնանային արեւադարձի հետ: 2006 թվականից ՀՀ կառավարությունը  որոշում կայացրեց՝ ապրիլի 1-ը պաշտոնապես նշելու որպես Երգիծանքի եւ հումորի օր: Հայաստանում ապրիլի 1-ը շատերը զուգորդում են «խաբելու», «չար կատակներ» անելու հետ: Ապրիլի 1-ը, որպես ուրախության, ծիծաղի տոն՝ տարբեր երկներում նշում են տարբեր կերպ: Ռուսաստանում, օրինակ, ապրիլի 1-ը «Ծիծաղի օր» է հայտարարել Պետրոս Առաջինը: Պատմագիրների վկայությամբ` կայսրն այդպիսի վճիռ է կայացրել ամեն առավոտ ենթակաների մթին ու դժգոհ դեմքերը տեսնելուց եւ վերջիններիս կցկտուր ու անհոդաբաշխ զեկույցները լսելուց հետո:  Ծիծաղը և հումորը մարդու դրական հույզերի, լավ հոգեվիճակի լավագույն արտահայտչամիջոցներից են: «Եթե մարդը լավ է ծիծաղում, ուրեմն լավ մարդ է» . Ֆյոդոր Դոստոևսկի «Ես չեմ սիրում այն մարդկանց, ովքեր չեն ծիծաղում, նրանք լուրջ մարդիկ չեն». Մոցարտ «Ծիծաղը արև է, նա մարդկային դեմքից հեռացնում է ձմեռը», «Կորած հաշվեք այն օրը, որի ընթացքում չեք ծիծաղել». Վիկտոր Հյուգո «Մարդը մյուս բոլոր արարածներից տարբերվում է ծիծաղելու ունակությամբ». Ժոզեֆ Ադիոս «Ծիծաղը մարդասիրություն է». Լև Տոլստոյ