A
A
Անտառ է այրվում. օգնության են հասել զինվորներն ու քաղաքացիները (լրացված)
Ապրիլի 5-ին, ժամը 15.11-ին ահազանգ է ստացվել, որ Մեղրիի տարածաշրջանի Վարդավառ գյուղում այրվում է անտառածածկ տարածք՝ 1.5 հա:
Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 18 հրշեջ-փրկարար, թիվ N զորամասից՝ զինծառայողներ և քաղաքացիներ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:15-ին, մարվել՝ 18:21-ին: Այրվել է 1.5 հա անտառածածկ տարածք:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։