A
A
Ավետման տոնին կկատարվի մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն
Ապրիլի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Աստվածածնի ավետման տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ տարիներ առաջ Ավետման տոնը հռչակվել է իբրև մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Այս առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում և հայոց եկեղեցիներում Ս. Պատարագի ավարտին կկատարվի օրհնության հատուկ կարգ: