A
A
Ծաղկազարդի միջոցառումների ժամանակացույց
Ծաղկազարդը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին այս տարի տոնախմբելու է ապրիլի 9-ին: Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ նաև հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Այս կապակցությամբ հայոց բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագի ավարտին կատարվում է մանուկների օրհնության հատուկ կարգ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվեն հետևյալ արարողությունները`
- Առավոտյան ժամը` 10:00-ին, Մայր Տաճարի շրջափակում տեղի կունենա Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության հատուկ կարգ,
- Ս. Պատարագի ավարտին` ժամը` 13:00-ին, կկատարվի մանուկների օրհնություն: