«ՀայԹին» կներկայացնի տեխնոոլորտի վերջին նորույթները
Նոր համագործակցություն «Ռադիո Հայ Գյումրիի» եւ Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի միջեւ: Կառույցների ներկայացուցիչները ստորագրել են հուշագիր, համաձայն որի շուտով կմեկնարկի նոր հաղորդաշար: «ՀայԹին» կներկայացնի տեխնոոլորտի վերջին նորույթներն ու ձեքբերումները: Հաղորդումը կվարի Կալիպսե Ղանդիլյանն, ով իր տաղավարում կհյուրընկալի ոլորտի առաջամարտիկներին, ովքեր ռադիոունկնդիրների հետ կկսիվեն իրենց փորձով ու հմտություններով: «Ռադիո Հայ Գյումրիի» տաղավարում կլինեն նաեւ ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցած ուսանողներ:Հաղորդման շրջանակում նաեւ կներկայացվեն Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կրթական ծրագրերը, որի միջոցով երիտասարդները հնարավորություն կունենան կաղմոնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: «ՀայԹին» նաեւ կդառնա կապող օղակ նորավարտ մասնագետների ու բիզնես ոլորտի ներկայացուցիչների միջեւ: Արդյունքում Շիրակի մարզում կլուծվի նաեւ զբաղվածության խնդիրը: «ՑԱՅԳ»