Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Ցմահ դատապարտյալին դատարան բերեցին սայլակով (տեսանյութ)

Հասարակություն
unnamed-3-1

Ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանին դատարան բերեցին սայլակով։  Վերաքննիչ քրեական դատարանում նա եւ իր պաշտպանը վիճարկում են առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ որի մերժվել է նրա վաղաժամկետ ազատ արձակումը:  Բուն նիստը տեսանկարահանել չի հաջողվում, քանի որ դատավոր Արշակ Խաչատրյանը միայն 5 րոպե  է թույլ տալիս նկարահանումներ անել։ Արդեն 24 տարի անազատության մեջ գտնվող  Վահագն Մարուքյանին հետաքրքրում էր՝ ինչու են վաղաժամկետ ազատ արձակման  իր  դիմումը մերժում:  Ի՞նչ միջոցառումների նա չի մասնակցում: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը որոշեց մերժել երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ցմահ դատապարտյալի բողոքը:   Փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը այլ վճիռ չէր սպասում՝ վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը մեր երկրում չի գործում։   Դատարանի  որոշումը կբողոքարկվի Վճռաբեկ դատարան:  Մանրամասները՝ տեսանյութում: