Հայտնաբերվել է Սևանա լճում կորած քաղաքացու դին
Ապրիլի 13-ին, ժամը 22:05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի մոտակայքում քաղաքացին նավակով մտել է Սևանա լիճ (մոտ 50 մ) և չի վերադարձել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության և հրշեջ փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հատուկ ջրափրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Արծվանիստ գյուղի բնակիչ՝ 1971 թ. ծնված Հ. Ե.-ը նավակով մտել է Սևանա լիճ և չի վերադարձել. Սևանա լճում հայտնաբերվել է դատարկ նավակ։ Ջրափրկարարները Սևանա լճում իրականացրել են Հ. Ե.-ի որոնողական աշխատանքները. մթության, եղանակային անբարենպաստ պայմանների և ալեկոծության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն վաղն առավոտյան։ Ապրիլի 14-ին, ժամը 07:53-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։ Ըստ Գեղարքունիքի մարզից մեզ հասած տեղեկության՝ Սևանա լճում հայտնաբերվել է կորած քաղաքացու դին։