«Անհրաժեշտ է ուժեղացնել ինքնակարգավորման մեխանիզմները» (տեսանյութ)
ԱԺ ընտրությունների մշտադիտարկման արդյունքներից ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը եկել է հետեւության՝ նախընտրական շրջանում, երբ օրենքի համապատասխան պահանջներ կան, կուսակցությունների հավասարաչափ լուսաբանումը ապահովվել է: «Բայց եթե սկսում ենք խորանալ բովանդակության մեջ, ապա որոշակի խնդիրներ կան: Շատ բաներ ուղղակի ֆիքսել օրենքում եւ հետեւել այդ պահանջների կատարմանը հնարավոր չէ, ՀՌԱՀ-ը շատ քիչ բան կարող է անել: Ինքը զուտ չոր օրենքի պահպանման խնդիրն է լուծում, անհրաժեշտ է հեռարձակվող լրատվամիջոցների աշխատանքի մեջ ուժեղացնել ինքնակարգավորման մեխանիզմները , թեկուզ իրենց մեջ պայմանավորվեն ինչպիսի խաղի կանոններով են շարժվում ընտրությունների լուսաբանման ընթացքում»,- ասաց Բորիս Նավասարդյանը: Նրա խոսքերով՝ սա բոլոր լրատվամիջոցներին է վերաբերում, բայց քանի որ Հայաստանում, մանավանդ քաղաքական պրոցեսներում շարունակում են դոմինանտ դեր խաղալ հեռուստաընկերությունները, հենց իրենց դեպքում է կարեւոր, որպեսզի այդ խաղի կանոնները համաձայնեցվեն եւ պահպանվեն: Մշտադիտարկման ենթարկված 5 հեռուստաընկերությունները ցուցադրել են նաեւ 70 հեռուստանյութ, որոնք վերաբերել են երեխաներին: