Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գրադ» կայանքի արկեր են հայտնաբերվել

Հասարակություն
c3d107afc36abd19d59629ce882762da

Ապրիլի 14-ին, ժամը 10:47-ին տեղեկություն է ստացվել, որ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցները և Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը տեղազննում ու հետազոտություններ կատարելու նպատակով մեկնել են Կոռնիձոր գյուղի 9-րդ փողոց: Ժամը 12:10-ին տեղեկություն է ստացվել, որ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի բակում առկա է արկ: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առկա է «Գրադ» կայանքի ևս 1 արկ: Այնուհետև տեղեկություն է ստացվել, որ գյուղի մոտակա դաշտերում նույնպես նկատվել է արկ: Տեղազննման արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվածը 82 մմ ականանետի արկ է, ինչը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության  աշխատակիցները տեղափոխել են անվտանգ տարածք: Ժամը 10:50-ից մինչև 13:35-ն ուսումնասիրություններ են կատարվել վերոնշյալ հասցեներում: Վնասազերծման աշխատանքները կիրականացվեն ս. թ. մայիսի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում:    ԱԻՆ