A
A
Կոնգրես-ՀԺԿ-ն ՍԴ ներկայացրեց 2 դիմում (տեսանյութ)
Կոնգրես-ՀԺԿ դաշինքն այսօր 2 դիմումով եկավ Սահմանադրական դատարան՝ բողոքարկելու ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքները: «Մեկ դիմում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անունից է, մեկ դիմում էլ՝ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում հանդես եկող ՀԿ-ների», - լրագրողների հետ զրույցում ասել է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը։ Ներկայացված դիմումում տեղ են գտել նաև «ՍԱՍ» գրուպի ժողովի ձայնագրությունները: Սահմանադրական դատարանը պարտավոր է առավելագույնը 15 օրվա ընթացքում քննել դիմումը, հետևաբար նոր խորհրդարանն աշխատանքները կսկսի ամենաուշը մայիսի 18-ին: