Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վոլոդյա Ավետիսյանին դատարանը մերժեց

Քաղաքականություն
default

Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ  Վոլոդյա Ավետիսյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը  մերժել է խարդախության մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին պահանջը: Նրա պաշտպան Արաքս Մելքոնյանն «Ա1+»-ին տեղեկացրեց, որ դիմումը բավարարելու դեպքում այն կարող էր նախադեպ դառնալ: 6 անգամ անկախ հանձնաժողովը  առանց հիմնավորման մերժել է Վոլոդյա Ավետիսյանին, թեեւ ՔԿՀ-ն նրան տվել է դրական բնութագիր:  Դատարանի մերժման  հիմնավորումները դեռ պաշտպանը չունի, բայց կարծում է, որ անպայման բողոքարկման հիմքեր կլինեն: Ի դեպ,  Վոլոդյա Ավետիսյանը  ազատ կարձակվի մայիսին՝ 2013 թ կիրառված համաներման արդյունքում։