Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր Գյուղի բնակիչներն արդեն ջուր ունենալու հույս ունեն

Հասարակություն
nor-gyux-nkar

Կոտայքի Նոր Գյուղի բնակիչները շուտով նորից ջուր կունենան։ Խնդրին «Ա1+»-ի անդրադարձից հետո 8-րդ փողոցում տրակտորով աշխատանքներ են սկսվել՝ մեզ հետ զրույցում հայտնեցին գյուղացիները։ Նոր Գյուղի բնակիչները հույս են հայտնում, որ այսօր-վաղը կհասցնեն փոխել խողովակները ու նորից տներ ջուր հասցնել։  Անցած տարվա նոյեմբերից Նոր Գյուղի 8-րդ փողոցի 13 ընտանիք ջուր չունի։ Խողովակները ձմռանը սառել էին ու պայթել, իսկ գարնան գալուն պես հալված սառույցից գոյացող ջրերը ողողել են նրանց տները՝ վնասելով դրանք։  Գյուղացիները չգիտեն՝ արդյոք աշխատանքներն սկսվել են «Վեոլիա» ընկերության օգնությամբ, թե այդ բեռն էլ է դրվել համայնքապետարանի ուսերին։ Միայն տեղյակ են, որ «Վեոլիա»-ի» ու համայնքապետի միջև այս հարցով զրույց է եղել։ Ավելի վաղ ջրամատակարար ընկերությունը մերժել էր նրանց օգնության հասնելու խնդրանքները։