Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտակ Սարգսյանի համար 0 ձայն բերած Սիրանուշն այլեւս չի աշխատում SAS-ում. armtimes.com

Հասարակություն
artak

Մարտի 13-ին Hayastan24.com կայքում սկանդալային ձայնագրություն հրապարակվեց, որում լսվում էր, թե ինչպես է ընկերության ղեկավարներից մեկը աշխատակիցներին հորդորում ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից առաջ աշխատել Արտակ Սարգսյանի համար, մտերիմներին, հարազատներին ուղղորդել քվեարկել նրա օգտին՝ այլապես կկանգնեն աշխատանքը կորցնելու վտանգի առջեւ: Ժողովն անցկացնողը հատկապես բարձրաձայն հնչեցնում էր մեծ թվով ձայներ բերածների եւ ձայներ չբերածների անունները՝ առաջիններին ամոթանք տալով, երկրորդների համար ծափահարություններ պահանջելով: Մեզ հաջողվել է զրուցել Արտակ Սարգսյանի համար ձայներ չբերածներից մեկի՝ Սիրանուշ Թումասյանի հետ: Սկանդալային ձայնագրությունում լսվում է, որ նրա մասին խոսելով ժողովը վարողը ասում էր. «Սիրանուշ Թումասյան: Յա, մազերդ տենց սիրուն ներկել ես, զուգվել-զարդարվել ես, գիտես պտի էսօր մեծարման երեկո՞ անենք, հա՞ 0 ձայներիդ համար: Ամոթ չե՞ս անում, Սիրանուշ: Ամոթ ա, չէ՞: Որտե՞ղ ես ապրում, Թաիրո՞վ: Կապ չունի, տեսա՞ք մարդը ռայոնից 15 ձայն ա բերել»: Ներկայացնենք մեր զրույցը Սիրանուշ Թումասյանի հետ: - Սիրանուշ, «ՍԱՍ»-ի ժողովի ձայնագրության մեջ ձեր անունն էր հնչում, որ ձայներ չեք բերել: Ուզում էի իմանալ ձեր համար խնդիր առաջացա՞վ, թե՞ ոչ: - Որ ձայներ չենք բերե՞լ: Հա: Չէ-չէ, բան չի եղել: - Որեւէ ձեւով չպատժեցի՞ն ձեզ: - Չէ, չէ, չեն պատժել: - Աշխատո՞ւմ եք, շարունակո՞ւմ եք աշխատել: - Չեմ աշխատում, բայց պատճառը դա չի: - Դո՞ւրս եք եկել աշխատանքից: - Չէ, ես ուղղակի մեկի տեղն էի փոխարինում, ինքը արդեն եկել է, թե չէ խնդիրներ չի առաջացել: - Ձայնագրությունում ասվում է, որ 0 ձայն եք բերել, հետո ձայներ տարա՞ք, թե՞ չէ: - Ի՞նչ ձայնագրություն: - Լրատվամիջոցներով տարածվել էր ձեր ժողովի ձայնագրությունը, որտեղ աշխատակիցներից մեկին հարցնում էին՝ ով ինչքան ձայն է բերել: - Հա, դե էդ բոլորն էլ գիտեն: Մենակ ես չէի, բոլորին հերթով զանգո՞ւմ եք: Մանրամասներն՝ այստեղ