Թուրք Մուրադը հայի տան քարը ամբողջ աշխարհին է ցույց տալիս (տեսանյութ)
Ազգությամբ թուրք Մուրադ Ալուչլուն Երեւանում ամեն կերպ փորձում էր կապ հաստատել իր եւ հայ աղջկա միջեւ: Եվ որպեսզի այդ «կապը« կայանա, նա անցորդներին խնդրեց կարել իր եւ հարեւանությամբ կանգնած աղջկա հագուստները:
Մուրադը Ստամբուլից հեծանիվով է եկել Երեւան: Նա իր հետ Սվազից հայի տան քար է վերցրել, որը ցույց է տալիս բոլորին, երբ մեկնում է ճամփորդությունների։ Քարը այն տնից է , որտեղ ծնվել է Մուրադի հայրը: Այնտեղ մինչեւ 1915թ.-ի Ցեղասպանությունը բնակվել է հայ ընտանիք։
Մուրադի մասին պատմությունը ներառված է «Գործելով միասին» ճամփորդական հանդեսի մեջ, որն այսօր ներկայացվում էր հանրությանը՝ Խաչքարների պուրակում:
Հայոց Ցեղասպանությունից հարյուր տարի անց, մի խումբ երիտասարդներ` Հայաստանից, Թուրքիայից և Գերմանիայից, 2015 թվականի աշնանն այցելեցել են Գյումրի, Արագածոտնի մարզ, Էջմիածին և Երևան: Նրանք հանդիպել են տարբեր ընտանիքների հետ, զրուցել անցյալի մասին, հետաքրքրվել ներկայիս վիճակով եւ ապագայի տեսլականով:
Ճանապարհորդության ընթացքում հավաքված տպավորությունները, հույզերն ու գիտելիքները գրի են առնվել ճամփորդական հանդեսում:
Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության Միջազգային համագործակցության ինստիտուտի` Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Լուսինե Խառատյանի խոսքերով՝ հոդվածները շարադրվել են, քանի դեռ բոլոր տպավորությունները թարմ էին և անմշակ, ու դեռ այն ժամանակ, երբ ճամփորդությունը չէր ավարտվել։
Մանրամասները՝ տեսանյութում