Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Աբրահամ-Ռոբին Կրասնիկի մենամարտն ավարտվեց Արթուրի հաղթանակով

Կարևոր լուրեր Սպորտ
abraham-1

Այս գիշեր  տեղի ունեցավ  Արթուր Աբրահամ-Ռոբին Կրասնիկի մենամարտը՝ Գերմանիայի Էրֆուրդ քաղաքում: Մրցավարները միաձայն (118:110, 117:111, 115:114) WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում միջմայրցամաքային տիտղոսի համար հաղթանակը շնորհեցին երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն հայ բռնցքամարտիկին: Սա Աբրահամի 46-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 51 մենամարտում: Արթուր Աբրահամն իրավունք նվաճեց չեմպիոնական գոտու համար ռեվանշ մենամարտ անցկացնել մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսի հետ, որին պարտվել էր մեկ տարի առաջ: