Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» հաղթեց «Շիրակին»

Սպորտ
unnamed-10-3

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 24-րդ տուրի կենտրոնական խաղում Գյումրիի «Շիրակը» հյուրընկալեց Երեւանի «Ալաշկերտին»: Չեմպիոնության համար պայքարող երկու թիմերի մրցավեճն ավարտվեց հյուրերի նվազագույն հաղթանակով: Միակ գոլը 25-րդ րոպեին խփեց պաշտպան Արարատ Առաքելյանը: «Ալաշկերտն» այս հաղթանակից հետո վաստակեց 48 միավոր եւ բարձրացավ առաջին հորիզոնական: Նրան հաջորդող կապանի «Գանձասար-Կապանը» երկու միավոր քիչ ունի: Երրորդ տեղը 43 միավորով զբաղեցնում է «Շիրակը»: Նշենք, որ առաջնության ավարտին մնացել է վեց տուր: