Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք չպետք է ընկրկենք դժվարությունների առջև. սոցապ նախարար

Հասարակություն
artem

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ   Հարգելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Աշխատանքի օրվա կապացկությամբ։ Այսօր մենք մեր զորակցության և երախտագիտության խոսքերն ենքհայտնում մեր աշխատանքի վետերաններին, ում բազմամյա աշխատանքըտարիներ շարունակ  ուղղված է եղել ծաղկուն ու բարգավաճ երկիր կերտելուն: Ցանկացած հասարակության և  պետության զարգացման երաշխիքը նրա քաղաքացու կայուն և ստեղծագործ աշխատանքն է։ Մեր կառավարությունը որդեգրել է աշխատաշուկայում անմրցունակ անձանց կայուն զբաղվածությամբ ապահովելու քաղաքականությունը, և այսօր,  պետական աջակցությամբ, անհատական կարիքի գնահատման հիման վրա,  մենք ամենատարբեր ծրագրերով վերապատրաստում ենք մեր քաղաքացիներին և փորձում խթանել նրանց ինքնազբաղվածությունը։  Շարժվելով առաջ՝ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է աշխատանքային օրենսգրքի արամատական փոփոխություններ և վստահ եմ, որ այդ փոփոխությունները կարվեն՝ ի նպաստ աշխատողների իրավունքների պաշտպանության և ճկուն աշխատանքային հարաբերությունների ձևավորման։  Խնդիրներն ու անելիքները շատ են, սակայն մենք չպետք է ընկրկենք դժվարությունների առջև և պետք է հնարավոր բոլոր միջոցներով փորձենք գտնել մեր երկրում աշխատանքով բարիք ստեղծելու, սեփական գիտելիքները խորացնելու, ունակությունները մշտապես զարգացնելու արդյունավետ ուղին:  Մեկ անգամ ևս շնորհավորում եմ  Աշխատանքի  օրվա կապակցությամբ և մաղթում Ձեզ և Ձեր ընտանիքներին ամուր առողջություն, երջանկություն,բարեկեցություն, մեր երկրին՝ խաղաղություն և առաջընթաց։