A
A
Վոլոդյա Ֆրանգուլյանը եւ Գրիգոր Գրիգորյանը 3-րդն են Եվրոպայում
Հայաստանի ազատոճային ըմբիշներն այսօր առաջին մեդալները նվաճեցին Նովի Սադում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: Մեր 61 կգ քաշային ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանը երրորդ տեղի համար մենամարտում 10:0 հաշվով պարզապես ջախջախեց Թուրքիայի ներկայացուցիչ Աբդի Զուռնաչիին եւ նվաճեց բրոնզե մեդալ: 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը նմանատիպ գոտեմարտում 9:3 հաշվով առավելության հասավ հունաստանցի Կիրիլոս Բինենպաումի նկատմամբ եւ նույնպես զբաղեցրեց 3-րդ տեղը: