Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրային տրամադրությունն օրեցօր փոխվում է. «Երկիր Ծիրանի»

Հասարակություն
unnamed-50

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ եւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը, Ավագանու թեկնածուները եւ քարոզչական խմբերը մայիսի 4-ին ու 5-ին շրջեցին եւ իրենց քաղաքական քարոզչությունն իրականացրեցին մայրաքաղաքի վարչական շրջանների մեծ մասում: Զարուհի Փոստանջյանն Ավան վարչական շրջանում գտնվող Երեւանի քաղաքապետի առանձնատան առջեւ ուշադրություն հրավիրեց այն իրողությանը, որ աղքատ երկրում պետական պաշտոնյան չի կարող եւ իրավունք չունի ունենալ նման առաձնատուն` հավելելով, թե այդտեղ են գտնվում մեր հանրային գումարները: «Երկիր Ծիրանի»-ի նախագահը նաեւ ընդգծեց, թե Երեւանի քաղաքապետ ընտրվելու դեպքում ինքն առաջին հերթին պայքարելու է կոռուպցիայի եւ գողության դեմ, որով թալանվում է մայրաքաղաքի բյուջեն: Այս երկու օրերին հանդիպումներն ու զրույցները հազարավոր մարդկանց հետ վերստին վկայեցին, որ քաղաքացիների շրջանում համատարած անտարբերությունն իր տեղը զիջում է հույսին եւ հավատին, որ կարելի է վստահել «Երկիր Ծիրանի»-ին, եւ Զարուհի Փոստանջյանի շուրջ համախմբվելով է միայն հնարավոր արդարության վերականգնում եւ ազատագրում արատավոր ու լճացած քաղաքական համակարգից եւ ապօրինի իշխանավարումից: unnamed (55) unnamed (54) unnamed (53) unnamed (52) unnamed (51) unnamed (50)   «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն   05.05.2017թ. Երեւան