A
A
Լեւան Բերիանիձեն 3-րդ տեղը գրավեց Եվրոպայում
Հայաստանը ներկայացնող ազատոճային ըմբիշ Լեւան Բերիանիձեն բրոնզե մեդալ նվաճեց Նովի Սադում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: Մեր ծանր քաշային ըմբիշը 3-րդ տեղի համար գոտեմարտում 3:1 հաշվով հաղթեց Սլովակիայի ներկայացուցիչ Սոսլան Գագլոեւին: Այդպիսով, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Սերբիայի տուն կվերադառնա բրոնզե երեք մեդալով: