A
A
Մահացել է հնգյակից մեկը
Այսօր առավոտյան մահացել է Երևանում մայիսի 3-ին ծնված հնգյակից մեկը՝ «Էրեբունի» բ/կ-ում բուժում և խնամք ստացող աղջիկը։ Այդ մասին «Ա1+»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: Մյուս երեխաները գտնվում են Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, «Սուրբ Աստվածամայր» և «Մուրացան»» բժշկական կենտրոնների նորածնային վերակենդանացման բաժանմունքներում։ Երեխաներից երկուսի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, մյուս երկուսինը՝ ծայրահեղ ծանր։ Նշենք, որ ծնվելուց անմիջապես հետո փոքրիկներն ստացել են կենսական անհրաժեշտության սուրվանտա դեղը, որը ձեռք է բերվում կենտրոնացված գնումներով։ Հնգյակի բուժման ընթացքում որևէ խնդիր առաջանալու դեպքում նախարարությունը կշարունակի անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։