Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր Ռադիոյի օրն է

Հասարակություն
ռադիո

Ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովի՝ ռադիոընդունիչի  հայտնագործությունից անցել է  122 տարի:  Առաջին անգամ Ռադիոյի օրը տոնական նշվել է ԽՍՀՄ-ում 1925 թվականին, իսկ 1945 թվականից այն նշվում է ամեն տարի։ Տոնակատարության օր ընտրվել է Ալեքսանդր Պոպովի առաջին ռադիոհաղորդագրություն ուղարկելու օրը՝ մայիսի 7-ը։ «Խորհրդային Հայաստան» թերթի ընթերցողներն  1926 թվականի հունիսի 13-ին իմացան, որ սկսվել է Երևանի լայնահաղորդ ռադիոկայանի շինարարությունը։ Նույն թվականի սեպտեմբերի մեկին առաջին անգամ ռադիոյի եթերում հնչել է Երևանի ձայնը։