A
A
Նախնական կանխատեսումներով՝ Ֆրանսիայում հաղթում է Մակրոնը
Նախնական կանխատեսումներով՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթում է Էմանուել Մակրոնը։ Այս մասին հաղորդում է Բիբիսին։
Մակրոնը, ըստ այդմ, հավաքում է 65,5%, իսկ Մարին Լե Պենը՝ 34,5%։
Ֆրանսիայում ընտրատեղամասերն արդեն փակվել են։ Ընտրությունների պաշտոնական ամփոփումը կլինի մայիսի 11-ին։
Հիշեցնենք, այսօր Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն էր, որն աչքի է ընկել ընտրողների ցածր մասնակցությամբ։ Նախագահի պաշտոնը ստանձնելու համար պայքարում էին երկու թեկնածուներ՝ կենտրոնամետ Էմանուել Մակրոնը և ծայրահեղ աջակողմյան կուսակցությունից Մարին Լե Պենը: